Եվրամիությունում համաձայնության հասնելն ավելի բարդ կլինի. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավարը, որը շուտով կլքի պաշտոնը, Եվրոպային կոչ է արել ավելի միասնական լինել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Եվրամիության անդամ երկրների համար ավելի դժվար կլինի համաձայնությունների հասնել Եվրոպական խորհրդարանի նոր, առավել տրոհված գումարման դեպքում: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։
«Համաձայնությունների հասնելն ավելի դժվար կլինի, բայց դինամիկան նույնն է լինելու։ Լուրջ մտահոգություն է առաջացնում անվտանգությունը։ Մենք բախվել ենք երկու պատերազմների, որոնց թեև չենք մասնակցում, բայց դրանք մեծապես ազդում են մեզ վրա: Ուկրաինայում և Գազայում հակամարտությունները գնալով ավելի դրամատիկ են դառնում», - ասել է նա։
Բորելը, որն առաջիկա ամիսներին կլքի պաշտոնը, Եվրոպային կոչ է արել լինել ավելի միասնական:
Մոսկվան կողմ է ուկրաինական հակամարտության վերջնական ավարտին. Պուտին
Մեկնաբանելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վերջին միջազգային այցերը՝ Բորելը հայտարարել է, որ նա իրավունք ունի հանդիպել ում հետ ցանկանա և վարել ինքնիշխան արտաքին քաղաքականություն, եթե դա չի հակասում ընդհանուր ընդունված քաղաքականությանը:
Ավելի վաղ Հունգարիայի կառավարության ղեկավարը եղել էր Ուկրաինայում, Ռուսաստանում, Չինաստանում և ԱՄՆ-ում: