ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Հայաստանն Ադրբեջանի հետ կարճ ժամկետում խաղաղության պայմանագիր կնքելու քաղաքական կամք ունի: X–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այն ուղղված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»,– գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը, որի ժաանակ ԱՄՆ պետքարտուղարն ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության շուրջ վերջնական համաձայնության հասնելուն։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
Հունիսի 26–ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։