Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգիչները դասընթաց են անցկացրել

Արտագնա դասընթաց փրկարարների համար
ՌՀՄԱԿ-ի մասնագետներն իրենց փորձն են փոխանցել հայ փրկարարներին՝ նրանց աշխատանքային հմտությունները բարելավելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ինչպես տարհանել մարդկանց սելավահոսքով շենքին գամված ավտոմեքենայից։ ՃՏՊ-ների առավել բարդ տեսակների ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ արտագնա դասընթաց են անցկացրել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգիչները ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի մարզի մասնագետների համար։ Դասընթացի նպատակն է եղել բարելավել հայ փրկարարների՝ ՃՏՊ-ների ժամանակ աշխատանքային հմտությունները։
«Դասընթացների ընթացքում հայ փրկարարներն ուսումնասիրեցին վթարված տրանսպորտային միջոցներից հիդրավլիկ և պնևմատիկ գործիքների կիրառմամբ տուժածներին դուրս բերելու և նրանց որակյալ առաջին օգնություն ցուցաբերելու տարբեր մեթոդներ»,- տեղեկացնում են կենտրոնից։
Արտագնա դասընթաց փրկարարների համար
Փրկարարները մշակել են տրանսպորտային միջոցը կայուն դիրքով ամրացնելու գործողություններ։ Դասընթացի շրջանակներում օգտագործվել են ալպինիստական սարքավորումներ՝ տուժածի մոտ իջնելու և նրա հետագա տարհանման համար:
Վերջում փրկարարները ստացել են անհատական վկայականներ՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու վերաբերյալ։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որը բացվել է 2016 թվականի մարտին Երևանի արվարձանում, իրականացնում է որոնողափրկարարական գործողություններին աջակցելու և տարերային աղետների հետևանքների վերացման, ինչպես նաև ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքներ:
1 / 4

Արտագնա դասընթաց փրկարարների համար

2 / 4

Արտագնա դասընթաց փրկարարների համար

3 / 4

Արտագնա դասընթաց փրկարարների համար

4 / 4

Արտագնա դասընթաց փրկարարների համար