https://arm.sputniknews.ru/20240625/inchpes-tarhanel-mardkanc-selavahvosqvov-shenqin-gamvats-avtvomeqenajic-dasyntac-e-anckacvel-77576416.html
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգիչները դասընթաց են անցկացրել
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգիչները դասընթաց են անցկացրել
Sputnik Արմենիա
ՌՀՄԱԿ-ի մասնագետներն իրենց փորձն են փոխանցել հայ փրկարարներին՝ նրանց աշխատանքային հմտությունները բարելավելու համար։ 25.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-25T10:51+0400
2024-06-25T10:51+0400
2024-06-25T11:28+0400
փրկարար
ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/19/77574783_0:0:1080:608_1920x0_80_0_0_1725c781572ac631d2ee9b52b63ebc3a.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ինչպես տարհանել մարդկանց սելավահոսքով շենքին գամված ավտոմեքենայից։ ՃՏՊ-ների առավել բարդ տեսակների ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ արտագնա դասընթաց են անցկացրել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգիչները ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի մարզի մասնագետների համար։ Դասընթացի նպատակն է եղել բարելավել հայ փրկարարների՝ ՃՏՊ-ների ժամանակ աշխատանքային հմտությունները։«Դասընթացների ընթացքում հայ փրկարարներն ուսումնասիրեցին վթարված տրանսպորտային միջոցներից հիդրավլիկ և պնևմատիկ գործիքների կիրառմամբ տուժածներին դուրս բերելու և նրանց որակյալ առաջին օգնություն ցուցաբերելու տարբեր մեթոդներ»,- տեղեկացնում են կենտրոնից։Փրկարարները մշակել են տրանսպորտային միջոցը կայուն դիրքով ամրացնելու գործողություններ։ Դասընթացի շրջանակներում օգտագործվել են ալպինիստական սարքավորումներ՝ տուժածի մոտ իջնելու և նրա հետագա տարհանման համար:Վերջում փրկարարները ստացել են անհատական վկայականներ՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու վերաբերյալ։Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որը բացվել է 2016 թվականի մարտին Երևանի արվարձանում, իրականացնում է որոնողափրկարարական գործողություններին աջակցելու և տարերային աղետների հետևանքների վերացման, ինչպես նաև ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/19/77574783_0:0:1080:810_1920x0_80_0_0_70a35ae9f949ac8269b7d8b9ceb200e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փրկարար, ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն
փրկարար, ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգիչները դասընթաց են անցկացրել
10:51 25.06.2024 (Թարմացված է: 11:28 25.06.2024) ՌՀՄԱԿ-ի մասնագետներն իրենց փորձն են փոխանցել հայ փրկարարներին՝ նրանց աշխատանքային հմտությունները բարելավելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ինչպես տարհանել մարդկանց սելավահոսքով շենքին գամված ավտոմեքենայից։ ՃՏՊ-ների առավել բարդ տեսակների ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ արտագնա դասընթաց են անցկացրել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգիչները ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի մարզի մասնագետների համար։ Դասընթացի նպատակն է եղել բարելավել հայ փրկարարների՝ ՃՏՊ-ների ժամանակ աշխատանքային հմտությունները։
«Դասընթացների ընթացքում հայ փրկարարներն ուսումնասիրեցին վթարված տրանսպորտային միջոցներից հիդրավլիկ և պնևմատիկ գործիքների կիրառմամբ տուժածներին դուրս բերելու և նրանց որակյալ առաջին օգնություն ցուցաբերելու տարբեր մեթոդներ»,- տեղեկացնում են
կենտրոնից։
Փրկարարները մշակել են տրանսպորտային միջոցը կայուն դիրքով ամրացնելու գործողություններ։ Դասընթացի շրջանակներում օգտագործվել են ալպինիստական սարքավորումներ՝ տուժածի մոտ իջնելու և նրա հետագա տարհանման համար:
Վերջում փրկարարները ստացել են անհատական վկայականներ՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու վերաբերյալ։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որը բացվել է 2016 թվականի մարտին Երևանի արվարձանում, իրականացնում է որոնողափրկարարական գործողություններին աջակցելու և տարերային աղետների հետևանքների վերացման, ինչպես նաև ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքներ:
Արտագնա դասընթաց փրկարարների համար
Արտագնա դասընթաց փրկարարների համար
Արտագնա դասընթաց փրկարարների համար
Արտագնա դասընթաց փրկարարների համար
Արտագնա դասընթաց փրկարարների համար
Արտագնա դասընթաց փրկարարների համար
Արտագնա դասընթաց փրկարարների համար
Արտագնա դասընթաց փրկարարների համար