Ողջ մնացած երեխայի վիճակը ծանր է. ՆԳՆ–ն` Ջրաշենում տեղի ունեցած վթարի մասին

ՃՏՊ Սպիտակ-Երևան
Վթարի հետևանքով մեկ երեխա մահացել է, բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս երեխայինը՝ ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Լոռու մարզի Ջրաշեն գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի ունեցավ վթարից հետո ողջ մնացած երեխայի վիճակը ծանր է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
shamshyan.com–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ժամը 16:15-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբին ու մի քանի պտույտ շրջվել, մեքենայում գտնվող երեխաներից մեկը մահացել է, մայրն ու մյուս երեխան տեղափոխվել են հիվանդանոց։
«Ուղևոր Պ. Ֆ.-ն (ծնված 2014 թ.) տեղում մահացել է, իսկ ուղևոր Զ. Ֆ.-ն (ծնված 2016 թ.) և վարորդ Գ. Մ.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են»,– հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Զ. Ֆ.-ինը՝ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։