ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՔՊ գրասենյակը։
«Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: Հանդիպումից այլ մանրամասներ հայտնի չեն։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։ ԱԳՆ-ից պատասխանել էին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։