ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Ցնցված ենք Իրանից ստացված լուրերից։ Գրված է ՀՀ ԱԳՆ–ն X-ի միկրոբլոգում։
«Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռայիսիի, նախարար Աբդոլահիանի ու նրանց հետ գտնվող մյուս մարդկանց հետ են»,– գրված է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ Հայաստանը, որպես Իրանի մտերիմ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։