Երևանն ու Փարիզն առաջիկա 3 տարում կհամագործակցեն քաղաքաշինության և տրանսպորտի ոլորտներում

Կողմերը փաստել են, որ արդյունավետ իրականացվող ծրագրերը լավ հիմք են նոր նախագծերի մեկնարկի համար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանն ու Փարիզը կհամագործակցեն քաղաքաշինության, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներում։ Գործակցության եռամյա ծրագիրն այսօր հաստատել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկուստեք գործակցությանն ու նախանշվել առաջիկա անելիքները: Կողմերը փաստել են, որ արդյունավետ իրականացվող ծրագրերը լավ հիմք են նոր նախագծերի մեկնարկի համար»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ։
Այսօր քաղաքապետի գլխավորած պատվիրակության անդամները այցելել են Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոն, որտեղ ամփոփված են նաև հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները: