Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր

Նախնական տվյալներով ՝ վթարը տեղի է ունեցել վարորդի քնելու պատճառով։
Sputnik
Թուրքիայում ուղևորատար ավտոբուսը ընկել է ձորը։ 2 մարդ զոհվել է, 36–ը` վիրավորվել։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ տուժածները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
«Նախնական տվյալներով ՝ վթարը տեղի է ունեցել վարորդի քնելու պատճառով»,– գրում են լրատվամիջոցները։
Անցկացվում է քննություն՝ վթարի հետևանքով զոհված երկու անձանց ինքնությունը պարզելու համար։