Բռնությունների աճի պատճառներից մեկը ամենաթողությունն է․ Միհրդատ Մադաթյան

Sputnik
Քննչական կոմիտեն վերլուծել է անցյալ տարվա ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քրեական վարույթները։ Դրանք 92․5 տոկոսով ավելի են 2022-ի համեմատ։
Քննչական կոմիտեն դա բացատրում է քրեական վարույթներով վիճակագրության վարման նոր մեթոդաբանությամբ։ Բացի այդ, ընտանեկան բռնության ենթարկվածներն այսօր ավելի քիչ են լռում և հաճախ են դիմում իրավապահներին։ Հետևաբար, պաշտոնական բացատրությունն այն է, որ վարույթներն ավելացել են, ոչ թե այն ատճառով, որ բռնության դեպքերն են ավելացել, այլ՝ բացահայտումներն են աճել։
Ընտանեկան բռնության դեպքերի աճի պատճառների ու հետևանքների մասին Sputnik Արմենիան զրուցել է հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ։