ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Բոլոր նախադրյալները կան Հայաստանի և Իրանի միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու։ Ինչպես հայտնում է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը, այս հարցերն են քննարկել նախարար Մխիթար Հայրապետյանը և Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Նախարարը նշել է, որ Իրանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և այժմ կան բոլոր նախադրյալները փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար»,- տեղեկացնում են նախարարությունից։
Դեսպանն իր հերթին ընդգծել է իրանական ընկերությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև երկու երկրներում անցկացվող ոլորտային միջոցառումներին ու ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունները: