ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Մահացել է ռուս պետական և կուսակցական գործիչ Նիկոլայ Ռիժկովը։ Նա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի վերջին նախագահն էր (1985-1991)։
1986 թվականին ղեկավարել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման շտաբը, 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները համակարգող համամիութենական ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։
Ռիժկովը ոչ հայկական ծագում ունեցող Հայաստանի միակ ազգային հերոսն էր։ Նա հսկայական ներդրում է ունեցել 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման գործում։ Քաղաքական գործիչը եղել է Հայաստանի մեծ բարեկամը, անկախության հռչակումից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի միջխորհրդարանական կառույցների աշխատանքներին ՝ որպես Դաշնության խորհրդի անդամ:
Նիկոլայ Ռիժկովը 94 տարեկան էր։ 2023 թ. նա հեռացել էր Դաշնային խորհրդից` հաշվի առնելով իր տարիքը, իսկ դրանից առաջ վաղաժամ հրաժարական էր տվել Բելգորոդի մարզի սենատորի պաշտոնից։