Կապրենք կտեսնենք, թե քանի հոգի կվերադառնան. Նազարյան

Sputnik
Հունվարի 16-ին խորհրդարանն ընդունեց գումարի դիմաց զինծառայությունից ազատվելն օրինականացնող օրինագիծը, որն օրենքի ուժ կստանա մի քանի օրից։
Նոր օրենքը թույլ կտա վճարել 15 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից, վճարել 10 մլն դրամ և ծառայել 1 ամիս, վճարել 5 մլն դրամ և ծառայել 7 ամիս 15 օր և վճարել 2.5 միլիոն դրամ և ծառայել 15 ամիս։Նախագծի հեղինակները կարծում են, որ դրա արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, կհամալրեն զինված ուժերը և լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրեն բյուջե։
Ընդդիմությունը քննադատում է «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությունն ու չի հավատում հայրենադարձությունը խթանելու հիմնավորմանը։
«Կապրենք կտեսնենք, թե քանի հոգի կվերադառնան»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացնելով ընդդիմության կարծիքը, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։