https://arm.sputniknews.ru/20230918/dvogi-kusakcutjuny-patrast-e-kvoalicia-kazmel-marutjani-ev-tevanjani-uzheri-het-zlm-65990124.html
«Դոգի» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի և Թևանյանի հետ, բայց պայմանով
«Դոգի» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի և Թևանյանի հետ, բայց պայմանով
Sputnik Արմենիա
Վարդան Ղուկասյանը հայտնել է, որ վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։ 18.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-18T10:59+0400
2023-09-18T10:59+0400
2023-09-18T11:37+0400
վարդան ղուկասյան (դոգ)
երևանի ավագանի
ավագանի
տիմ ընտրություններ
անդրանիկ թևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60121863_148:75:1600:892_1920x0_80_0_0_f088dc912d316d1ba4ee5bd071f78a7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. «Հանրային ձայն» կուսակցությունը (առաջին համարը` Արտակ Գալստյան) պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության) և «Մայր Հայաստան» դաշինքի (Անդրանիկ Թևանյան) հետ։ Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։Նա նշել է՝ կողմ է, որ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։Նա նշեց` հասկանում է, որ հիմա ամբիցիոզ քննարկում է լինելու, թե երեք ուժերից որ մեկի ցուցակի առաջին համարն է լինելու քաղաքապետ։ Ղուկասյանը վստահ է, որ այդ հարցը լուծելի է և կարելի է քննարկել դռնբաց։«Ես ուզում եմ, որ երևանցին` իմ ընտրողը, ինչպես նաև այս ընդդիմադիր կուսակցությունների ընտրողները, օնլայն նստեն և դիտեն, թե այս երեք կուսակցությունների ղեկավարները` ես, Հայկ Մարությանը և Թևանյանը, ինչպես ենք ցանկանում կառավարել Երևանը»,– առցանց եթերի ժամանակ հայտարարեց Վարդան Ղուկասյանը։Երևանի ավագանու ընտրությունները հեռու էին ազատ, արդար ու ժողովրդավար լինելուց. «ՀայաՔվե»Նա հավելում է` դեմ չէ, որ Թևանյանը կամ Մարությանը լինեն քաղաքապետ, սակայն միայն մեկ պայմանով` վերահսկողական բոլոր վարչությունները պետք է լինեն «Հանրային ձայնի» ձեռքում։Քաղաքապետը պետք է «Հանրային ձայնի» հետ պայմանագիր կնքի, որ վերահսկողական վարչության որևէ պետի իրավունք չունի ազատել առանց իր հետ համաձայնեցնելու։Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որին մասնակցեց 13 կուսակցություն և 1 դաշինք։ Երևանի 12 վարչական շրջաններում գործել են 475 ընտրական տեղամասեր։Ընտրություններին մասնակից ուժերի միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ`Ստացվում է, որ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Հանրային ձայն» կուսակցությունը։Հայտնի են Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60121863_204:0:1449:934_1920x0_80_0_0_ddfcf39a3a9c8ee76091c6e9e7582b18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան ղուկասյան (դոգ), երևանի ավագանի, ավագանի, տիմ ընտրություններ, անդրանիկ թևանյան
վարդան ղուկասյան (դոգ), երևանի ավագանի, ավագանի, տիմ ընտրություններ, անդրանիկ թևանյան
«Դոգի» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի և Թևանյանի հետ, բայց պայմանով
10:59 18.09.2023 (Թարմացված է: 11:37 18.09.2023) Վարդան Ղուկասյանը հայտնել է, որ վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. «Հանրային ձայն» կուսակցությունը (առաջին համարը` Արտակ Գալստյան) պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության) և «Մայր Հայաստան» դաշինքի (Անդրանիկ Թևանյան) հետ։ Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
Նա նշել է՝ կողմ է, որ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։
«Հանրային ձայն» կուսակցությանը` ի դեմս ինձ, բացում է իր դռներն իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առաջ (ովքեր դեմ են այս իշխանությանը) և հրավիրում միավորման` կոալիցիա կազմելու»,– հայտարարեց Վարդան Ղուկասյանը։
Նա նշեց` հասկանում է, որ հիմա ամբիցիոզ քննարկում է լինելու, թե երեք ուժերից որ մեկի ցուցակի առաջին համարն է լինելու քաղաքապետ։ Ղուկասյանը վստահ է, որ այդ հարցը լուծելի է և կարելի է քննարկել դռնբաց։
«Ես ուզում եմ, որ երևանցին` իմ ընտրողը, ինչպես նաև այս ընդդիմադիր կուսակցությունների ընտրողները, օնլայն նստեն և դիտեն, թե այս երեք կուսակցությունների ղեկավարները` ես, Հայկ Մարությանը և Թևանյանը, ինչպես ենք ցանկանում կառավարել Երևանը»,– առցանց եթերի ժամանակ հայտարարեց Վարդան Ղուկասյանը։
Նա հավելում է` դեմ չէ, որ Թևանյանը կամ Մարությանը լինեն քաղաքապետ, սակայն միայն մեկ պայմանով` վերահսկողական բոլոր վարչությունները պետք է լինեն «Հանրային ձայնի» ձեռքում։
Քաղաքապետը պետք է «Հանրային ձայնի» հետ պայմանագիր կնքի, որ վերահսկողական վարչության որևէ պետի իրավունք չունի ազատել առանց իր հետ համաձայնեցնելու։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որին մասնակցեց 13 կուսակցություն և 1 դաշինք։ Երևանի 12 վարչական շրջաններում գործել են 475 ընտրական տեղամասեր։
Ընտրություններին մասնակից ուժերի միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ`
1.
«Հանրային ձայն» կուսակցություն– 22․431 (9.68%)
2.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն– 75․463 (32.57%)
3.
«Արդար Հայաստան» կուսակցություն– 2595 (1.12%)
4.
«Հաղթանակ» կուսակցություն– 3959 (1.71%)
5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն– 1706 (0.74%)
6.
«Հայաստանի եվրոպական կուսակցություն– 2572 (1.11%)
7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն– 43․765 (18․89%)
8.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն–780 (0.34%)
9.
«Հանրապետություն» կուսակցություն– 26․236 (11.32%)
10.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն–1282 (0.55%)
11.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն– 4174 (1.8%)
12.
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն– 2348 (1.01%)
13.
«Ապրելու երկիր» կուսակցություն– 8425 (3.64%)
14.
«Մայր Հայաստան» դաշինք– 35․739 (15.43%)։
Ստացվում է, որ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Հանրային ձայն» կուսակցությունը։