00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դոգի» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի և Թևանյանի հետ, բայց պայմանով

© Photo : official site of Public Voice PartyՎարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2023
Բաժանորդագրվել
Վարդան Ղուկասյանը հայտնել է, որ վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. «Հանրային ձայն» կուսակցությունը (առաջին համարը` Արտակ Գալստյան) պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության) և «Մայր Հայաստան» դաշինքի (Անդրանիկ Թևանյան) հետ։ Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
Նա նշել է՝ կողմ է, որ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։
«Հանրային ձայն» կուսակցությանը` ի դեմս ինձ, բացում է իր դռներն իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առաջ (ովքեր դեմ են այս իշխանությանը) և հրավիրում միավորման` կոալիցիա կազմելու»,– հայտարարեց Վարդան Ղուկասյանը։
Նա նշեց` հասկանում է, որ հիմա ամբիցիոզ քննարկում է լինելու, թե երեք ուժերից որ մեկի ցուցակի առաջին համարն է լինելու քաղաքապետ։ Ղուկասյանը վստահ է, որ այդ հարցը լուծելի է և կարելի է քննարկել դռնբաց։
«Ես ուզում եմ, որ երևանցին` իմ ընտրողը, ինչպես նաև այս ընդդիմադիր կուսակցությունների ընտրողները, օնլայն նստեն և դիտեն, թե այս երեք կուսակցությունների ղեկավարները` ես, Հայկ Մարությանը և Թևանյանը, ինչպես ենք ցանկանում կառավարել Երևանը»,– առցանց եթերի ժամանակ հայտարարեց Վարդան Ղուկասյանը։
Երևանի ավագանու ընտրությունները հեռու էին ազատ, արդար ու ժողովրդավար լինելուց. «ՀայաՔվե»
Նա հավելում է` դեմ չէ, որ Թևանյանը կամ Մարությանը լինեն քաղաքապետ, սակայն միայն մեկ պայմանով` վերահսկողական բոլոր վարչությունները պետք է լինեն «Հանրային ձայնի» ձեռքում։
Քաղաքապետը պետք է «Հանրային ձայնի» հետ պայմանագիր կնքի, որ վերահսկողական վարչության որևէ պետի իրավունք չունի ազատել առանց իր հետ համաձայնեցնելու։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որին մասնակցեց 13 կուսակցություն և 1 դաշինք։ Երևանի 12 վարչական շրջաններում գործել են 475 ընտրական տեղամասեր։
Ընտրություններին մասնակից ուժերի միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ`
1.
«Հանրային ձայն» կուսակցություն– 22․431 (9.68%)
2.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն– 75․463 (32.57%)
3.
«Արդար Հայաստան» կուսակցություն– 2595 (1.12%)
4.
«Հաղթանակ» կուսակցություն– 3959 (1.71%)
5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն– 1706 (0.74%)
6.
«Հայաստանի եվրոպական կուսակցություն– 2572 (1.11%)
7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն– 43․765 (18․89%)
8.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն–780 (0.34%)
9.
«Հանրապետություն» կուսակցություն– 26․236 (11.32%)
10.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն–1282 (0.55%)
11.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն– 4174 (1.8%)
12.
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն– 2348 (1.01%)
13.
«Ապրելու երկիր» կուսակցություն– 8425 (3.64%)
14.
«Մայր Հայաստան» դաշինք– 35․739 (15.43%)։
Ստացվում է, որ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Հանրային ձայն» կուսակցությունը։
Հայտնի են Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
Լրահոս
0