ՀՀ–ում հուլիսին շուրջ 100 հարկ վճարողի մոտ չգրանցված աշխատողներ են հայտնաբերվել

ՊԵԿ
Առաջադրվել է ընդհանուր 59 մլն դրամի տուգանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հուլիսին 97 հարկ վճարողի մոտ հայտնաբերել է չգրանցված վարձու աշխատողներ։ Տեղեկությունը հրապարակվել է ՊԵԿ–ի կայքում։
«Արձանագրել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում։ Առաջադրվել է 59 մլն դրամի չափով տուգանք»,- նշված է հաղորդագրությունում:
ՊԵԿ–ը ներկայացրել է նաև տուգանված կազմակերպությունների ցանկը, որոնց թվում են «Լենտեքս», «Ունիկո», «Նեմրութ», «Ավետիսյան հոլդինգ» ՍՊԸ-ները։
ՀՀ–ում նախորդ ամիս 774 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում