Անհայտ անձինք ռումբ են նետել Լիբանանում Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ

Բեյրութում Շվեդիայի դեսպանատան մոտ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի լույս 10-ի գիշերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անհայտ անձինք ռումբ են նետել Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ, ոչ ոք չի տուժել: Տեղեկությունը հայտնում է «Expressen» թերթը՝ հղում անելովոստիկանության աղբյուրներին։
«Մոլոտովի կոկտեյլի տեսքով ռումբ էր, բայց չի պայթել։ Մեր մասնագետները ռումբը հեռացրել են դեպքի վայրից, և մենք ջանքեր ենք գործադրում հանցագործներին գտնելու համար», - ասել է պարբերականի աղբյուրը։
Միջադեպը տեղի է ունեցել լույս հինգշաբթի գիշերը։
Ոստիկանությունը ենթադրում է, որ չհաջողված հարձակումը կարող է կապ ունենալ Շվեդիայում Ղուրան այրելու դեպքերի հետ:
Շվեդիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտնել է, որ դեսպանատան աշխատակիցներն ապահով են, իսկ գերատեսչությունը մշտական կապի մեջ է նրանց հետ: