ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լկտիություն և անշնորհքություն է անվանել հացահատիկի գործարքի շրջանակում Ռուսաստանի պայմանները չկատարելը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ուղղակի բացահայտ լկտիություն և անշնորհքություն է։ Խոստումներ և դատարկ բլբլոց: Եվ դրանով միայն իրենց վարկաբեկեցին։ Խարխլեցին այդ թվում նաև ՄԱԿ-ի քարտուղարության ղեկավարության հեղինակությունը, որը փաստացի հանդես էր եկել որպես հացահատիկի գործարքի երաշխավոր»,-ասել է Պուտինը ՌԴ կառավարության անդամների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցության ժամանակ։
Հուլիսի 18-ին հացահատիկային գործարքը դադարեցվել է։ Հուլիսի 17-ին ՌԴ-ն Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին տեղեկացրել էր, որ առարկում է դրա երկարաձգման դեմ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ ՌԴ-ի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռուսական կողմի՝ «Սևծովյան նախաձեռնության» գործողության երկարաձգումից հրաժարվելը նշանակում է նավագնացության անվտանգության երաշխիքների հետկանչ, ծովային մարդասիրական միջանցքի փակում, Սև ծովի հյուսիս-արևմտյան ջրատարածքում ժամանակավորապես վտանգավոր շրջանի ռեժիմի վերականգնում և Ստամբուլում Համատեղ համակարգման կենտրոնի լուծարում։