Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել, Բաքվի բնակիչների մի մասը գիշերել է փողոցում

Բաքվի բնակիչների մի մասը գիշերել է փողոցում
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, այն զգացվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և մի շարք շրջաններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով հանրապետական սեյսմոլոգիական ծառայությանը:
Ցնցումները գրանցվել են Կասպից ծովում տեղական ժամանակով 00: 01 - ին (համընկնում է Երևանի հետմբ.): Տեղեկատվության համաձայն ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք:
Երկրաշարժը զգացվել է Գուբա, Խաչմազ, Սիյազան, Սումգայիթ և Բաքու քաղաքներում, ինչպես նաև Ապշերոնի թերակղզու հարակից տարածքներում, հաղորդում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի երկրաշարժերի ուսումնասիրման բյուրոյի մամուլի ծառայությունը:
Այնուհետև գրանցվել է հետցնցումների շարք, սակայն սեյսմոլոգները բացառում են ավելի ուժեղ ցնցումների հնարավորությունը։ Հաղորդվում է, որ ավերածություններ չկան:
Բաքվի բնակիչներից շատերը գիշերն անցկացրել են փողոցներում, խցանումներ են առաջացել, իսկ բենզալցակայաններում հերթեր են գոյացել։