https://arm.sputniknews.ru/20230704/kaspic-tsvovum-erkrasharzh-e-teghi-unecel-baqvi-bnakichneri-mi-masy-gisherel-e-pvoghvocum-62090957.html
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել, Բաքվի բնակիչների մի մասը գիշերել է փողոցում
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել, Բաքվի բնակիչների մի մասը գիշերել է փողոցում
Sputnik Արմենիա
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք: 04.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-04T08:24+0400
2023-07-04T08:24+0400
2023-07-04T09:10+0400
կասպից ծով
երկրաշարժ
բաքու
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/04/62090562_0:69:900:575_1920x0_80_0_0_36b523d41a67681bf242baa8aa68b21f.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, այն զգացվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և մի շարք շրջաններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով հանրապետական սեյսմոլոգիական ծառայությանը:Ցնցումները գրանցվել են Կասպից ծովում տեղական ժամանակով 00: 01 - ին (համընկնում է Երևանի հետմբ.): Տեղեկատվության համաձայն ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք:Երկրաշարժը զգացվել է Գուբա, Խաչմազ, Սիյազան, Սումգայիթ և Բաքու քաղաքներում, ինչպես նաև Ապշերոնի թերակղզու հարակից տարածքներում, հաղորդում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի երկրաշարժերի ուսումնասիրման բյուրոյի մամուլի ծառայությունը:Այնուհետև գրանցվել է հետցնցումների շարք, սակայն սեյսմոլոգները բացառում են ավելի ուժեղ ցնցումների հնարավորությունը։ Հաղորդվում է, որ ավերածություններ չկան:Բաքվի բնակիչներից շատերը գիշերն անցկացրել են փողոցներում, խցանումներ են առաջացել, իսկ բենզալցակայաններում հերթեր են գոյացել։
կասպից ծով
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/04/62090562_0:0:900:676_1920x0_80_0_0_70c464071b42320fdb1935ef582e4b47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կասպից ծով, երկրաշարժ, բաքու, ադրբեջան
կասպից ծով, երկրաշարժ, բաքու, ադրբեջան
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել, Բաքվի բնակիչների մի մասը գիշերել է փողոցում
08:24 04.07.2023 (Թարմացված է: 09:10 04.07.2023) Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, այն զգացվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և մի շարք շրջաններում, հայտնում է
ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով հանրապետական սեյսմոլոգիական ծառայությանը:
Ցնցումները գրանցվել են Կասպից ծովում տեղական ժամանակով 00: 01 - ին (համընկնում է Երևանի հետմբ.): Տեղեկատվության համաձայն ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք:
Երկրաշարժը զգացվել է Գուբա, Խաչմազ, Սիյազան, Սումգայիթ և Բաքու քաղաքներում, ինչպես նաև Ապշերոնի թերակղզու հարակից տարածքներում, հաղորդում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի երկրաշարժերի ուսումնասիրման բյուրոյի մամուլի ծառայությունը:
Այնուհետև գրանցվել է հետցնցումների շարք, սակայն սեյսմոլոգները բացառում են ավելի ուժեղ ցնցումների հնարավորությունը։ Հաղորդվում է, որ ավերածություններ չկան:
Բաքվի բնակիչներից շատերը գիշերն անցկացրել են փողոցներում, խցանումներ են առաջացել, իսկ բենզալցակայաններում հերթեր են գոյացել։