Արարատի մարզում տան պատուհանից ընկած 2-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

Բժշկական կենտրոն. Արխիվային լուսանկար
Երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Կոմիտաս փողոցի շենքրից մեկի պատուհանից ընկած 2-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԲԿ–ից։
«2-ամյա Արեգ Ս․-ն մահացել է հուլիսի 1-ին` առավոտյան»,–հայտնեցին ԲԿ–ից։
Նշենք, որ երեխան բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունիսի 26-ին «Արարատ» բժշկական կենտրոնից։
Հիշեցնենք` հունիսի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ «գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի սալջարդ, ուղեղային կոմա, վերին շնչուղիների աստիացիա, ծոծրակային շրջանի փակ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ 2-ամյա Արեգ Ս.-ն 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում խաղալու ժամանակ բարձրացել էր պատուհանագոգին և պատուհանի բաց փեղկին ամրացված ցանցին հենվելով՝ ընկել էր պատուհանից։