Ադրբեջանը Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է ԱԹՍ. լուսանկարներ

Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմում տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ադրբեջանական զինուժը Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ԱԹՍ է կիրառել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է ԱԹՍ»,– ասված է հաղորդագրությունում:

Հայկական կողմում տուժածներ չկան։
Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ
Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են արել ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։ Զինվորականները կանխել են նաև ՀՀ տարածքում ադրբեջանական դրոշ տեղադրելու փորձը։ Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցից ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող է վիրավորվել։
ՊՆ–ն ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ժամը 11:45-ին կրակ է բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։