Ինչպես են ՌԴ–ի կառավարվող ռումբերը թուլացնում Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը

ՈՒՊԱԲ-1500Բ
Sputnik-ի ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոյի կարծիքով` կառավարվող ավիառումբերի զանգվածային կիրառումն արդյունավետորեն խաթարում է ուկրաինական բանակի մարտական ներուժը և Կիևի ռեժիմին զրկում «հակահարձակման» գործում հաջողության հասնելու հնարավորությունից։
Sputnik
Հակառակորդի ավիացիան և ՀՕՊ-ը ոչնչացման եզրին են, հետևակը սեղմված է գետնին, զրահատեխնիկան քողարկվում է բնակավայրերում։ Օպերատիվ ուղղություններից որևէ մեկում Ուկրաինայի զինված ուժերի մարտական գործողությունների ակտիվացումը կհանգեցնի նրան, որ շաբաթվա ընթացքում կոչնչացվի Արևմուտքի մատակարարած ամբողջ ռազմական տեխնիկան։
Ռուսաստանը ռազմական հատուկ գործողության ընթացքում բազմիցս ավելացրել է ամենատարածված զենքի և հզոր զինամթերքի արտադրությունը:
ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին լրջորեն մտահոգել է ռազմական գործողության տարածքում 250, 500 և 1500 կգ տրամաչափի ռուսական կառավարվող ավիառումբերի զանգվածային կիրառումը։ Ուկրաինայի զինված ուժերը դրանցից պաշտպանվելու և հարվածային հակազդման միջոցներ չունեն:
Կառավարվող ավիառումբերի մարտական արդյունավետությունը համադրելի է բարձր ճշգրտության հրթիռային սպառազինության հետ, իսկ ավելի ցածր գինը թույլ է տալիս նման զինամթերքն օգտագործել առանց դադարի ու ՌԴ բյուջեի համար առանց մեծ ծանրաբեռնվածության։
Patriot ԶՀՀ-ներն ու F-16-ները Ուկրաինայում. ամերիկյան առասպելաբանության կործանումը
Ըստ «Military Watch»-ի՝ «ճակատային գծով» հարվածները զգալիորեն սահմանափակել են «Ուկրաինայի պատերազմ վարելու ունակությունը», և Պավլոգրադի երկաթուղային հանգույցին և պահեստներին ուղղված միայն մեկ ռուսական զանգվածային հարվածը ոչնչացրել է Ս-300 հակաօդային պաշտպանության երկու դիվիզիոնը, «Գրոմ-2» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների համար նախատեսված բալիստիկ հրթիռները, Ուկրաինայի զինված ուժերի հարյուրավոր տոննա զինամթերքը:
Ամերիկյան պարբերականն ընդգծում է, որ Ռուսաստանը սրընթաց ոչնչացնում է Ուկրաինայի ամենաթանկ զենքն ու զինամթերքի պահեստները։
Ավելի վաղ Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ռայմունդ Անջեյչակն ասել էր, որ Ուկրաինան շատ հեռու է հաղթանակից. նրա ռեսուրսներն ու Արևմուտքի ռազմական ներուժը սրընթաց նվազում են, իսկ Ռուսաստանն անսահմանափակ հնարավորություններ ունի ռազմական գործողությունները շարունակելու համար:

Նոր հայացք ձգողականությանը

Կիևի ռեժիմին «FIM-92 Stinger» տիպի մի քանի հազար շարժական զենիթահրթիռային համալիրների ամերիկյան մատակարարումները, տարբեր երկրներում ՆԱՏՕ-ի ակտիվ «փոխանակումները»՝ հօգուտ խորհրդային «Բուկ», «Տոր», Ս-300 զենիթահրթիռային համալիրների, և արևմտյան ՀՕՊ առանձին համալիրները որոշակի խոչընդոտներ են ստեղծել ռուսական ազատ արձակման (գրավիտացիոն) ավիառումբերի օգտագործման համար։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 250-ից մինչև 1500 կգ տրամաչափի խելացի (կառավարվող) ավիացիոն զինամթերքը արդյունավետորեն փոխհատուցել և բառացիորեն խարխլել է Արևմուտքի բոլոր հակաօդային ջանքերը ուկրաինական մարտական գործողությունների թատերաբեմում։
Բացի տարբեր հզորությունների թևավոր ճշգրտող օդային ռումբերի արտադրությունից, Ռուսաստանի Դաշնության պաշտպանական արդյունաբերությունն արագորեն ավելացրեց արդիականացված ֆուգասային օդային ռումբերի (ՖՕՌ) ծավալները:
«Defender-23». ինչպես է ՆԱՏՕ-ն նախապատրաստվում Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակմանը
Հիշեցնեմ նաև, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանական արդյունաբերությունը մեծ հզորության նորագույն օդային ռումբերի սերիական արտադրությունը յուրացրել է ռազմական հատուկ գործողությունից առաջ։
Եվ այսպես` հզոր ՈւՊԱԲ-500Բ-ն 390 կգ պայթուցիկ նյութ է կրում: Թռիչքի առավելագույն հեռավորությունը մինչև 40 կիլոմետր է։ Բարձր ճշգրտության ՈւՊԱԲ-500Բ-ն հակառակորդին 10 կգ պայթուցիկ նյութ է հասցնում։ Արձակման վայրից մինչև 50 կմ հեռավորության վրա այն արդյունավետորեն ոչնչացնում է ռազմական ենթակառուցվածքի հատկապես ամուր օբյեկտները։
Նման զինամթերքում իրականացվում է «գործարկեցիր՝ մոռացիր» սկզբունքը։ Թիրախների բարձր ճշգրտության ոչնչացումը երաշխավորված է:
Գոյություն ունեցող և հեռանկարային ՀՕՊ համակարգերն այստեղ գրեթե անզոր են։ Բոլոր տրամաչափի ավիառումբերը համատեղելի են Սու-30ՍՄ և Սու-35 բազմանպատակային կործանիչների, Սու-34 ճակատային ռմբակոծիչների և Սու-25 գրոհիչների հետ։
Կարծում եմ՝ պատահական չէ, որ Արևմուտքում սկսել են բացասական սցենարներ հրապարակել Ուկրաինայի համար, և նույնիսկ Սպիտակ տանը մտավախություն ունեն, որ Ուկրաինայի զինված ուժերի «հակահարձակումը» կվերածվի «արյունալի սպանդի»։
Մայիսի 2-ին Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստե Վալանդերը հայտարարել է. «Մենք չպետք է սխալվենք՝ թերագնահատելով Ռուսաստանի ռազմական ներուժը, քանի որ սխալի դեպքում խաղադրույքները չափազանց բարձր են»:
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-յան ալիքին։