Ըմբիշ Հրայր Ալիխանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար

Ազատ ոճի ըմբշամարտ
Այսօր Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար կպայքարի 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Ազատ ոճի հայ ըմբիշ Հրայր Ալիխանյանը հնարավորություն է ստացել Զագրեբում պայքարելու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հրայր Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ռասուլ Շապիևին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ մարզիկն ուժերը կչափի վրացի Ավթանդիլ Կենչաձեի հետ:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Ալիխանյանը պարտվել էր Սլովակիայի ներկայացուցիչ Թեյմուրազ Սալկազանովին, որը դուրս եկավ եզրափակիչ: Դրա շնորհիվ հայ ըմբիշը սփոփիչ մենամարտի իրավունք ստացավ։
Նշենք, որ նախօրեին Վազգեն Թևանյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն 65 կգ քաշային կարգում։ Այսօր Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար կպայքարի 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը։
Եվրոպայի առաջնությունը ապրիլի 17-ին մեկնարկել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում և կտևի մինչև ամսի 23-ը։
Հայաստանի 4 ըմբիշ լավագույն տասնյակում են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա
Հայաստանը ներկայացնում են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97կգ):