ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հնդկաստանի հետ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հանդիպումը
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RA
Նշվում է, որ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք:
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Դեսպանը հայտնել է հնդկական կողմի պատրաստակամությունը համագործակցության զարգացման վերաբերյալ:
Նիլակշի Սահա Սինհա
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RA
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: