ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Երևանում 4-րդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան տղա երեխայի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։
«Փոքրիկի մոտ առկա է վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
ԲԿ–ից խոստանում են երեխայի վիճակի մասին պարբերաբար տեղեկություն հաղորդել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 8-ին երևանյան շենքերից մեկի 4-րդ հարկի պատուհանից 2 տարեկան երեխա է ընկել։ Նրան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։