ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Գեղասահքի 2006 թվականի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը սկսել է ուշքի գալ, սակայն հետագա վերականգնման համար պետք է ժամանակ անցնի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:
«Նա արդեն քիչ–քիչ կարողանում է շարժվել։ Մինչև լիարժեք ապաքինվելը դեռ պետք է ժամանակ անցնի, բայց դրական դինամիկա կա։ Վերջնական եզրակացություններ կարելի է անել ավելի ուշ», - ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ հունվարի կեսերին 45-ամյա մարզիկը ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ուժեղ ցավեր են սկսվել կրծքավանդակում։ Կոստոմարովը հոսպիտալացվել է թոքաբորբի ախտանշաններով։ COVID-ի թեստը եղել է բացասական։ Բժիշկներն ախտորոշել են սեպսիս և ձախակողմյան թոքաբորբ, որը, ըստ որոշ տեղեկությունների, վերածվել է երկկողմանի թոքաբորբի։
Փետրվարի 7-ին գեղասահորդի ոտնաթաթն անդամահատել են, որպեսզի հեռացնեն հյուսվածքների նեկրոզը, որը զարգացել է բորբոքային պրոցեսի ֆոնին։ Ավելի ուշ անդամահատել նաև երկրորդ ոտնաթաթը, ապա նաև ձեռքի մի քանի մատները։
Ռոման Կոստոմարովի մայրը` Վալենտինա Կոստոմարովան, «Իզվեստիային» ասել է, որ որդու վիճակը վատացել է, երբ նա մասնակցել է ամանորյա բացօթյա շոուներին։