Թուրքիան առաջարկել է իր տարածքը որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարդասիրական միջանցք

Ստամբուլ. Արխիվային լուսանկար
Անկարայի առաջարկը ներկայումս քննարկվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Թուրքիան առաջարկել է իր տարածքը որպես հումանիտար միջանցք օգտագործել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դմիտրի Լուբինեցը «Ռադա» հեռուստաալիքի եթերում։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքական կողմի գաղափարն այն է, որ նրանք ուզում են միջնորդ դառնալ, նրանք ուզում են օգտագործել Ռուսաստանի Դաշնության հետ հաղորդակցման իրենց ուղիները, և քաղաքացիական անձինք կամ վիրավոր զինվորականները (մենք նույնպես այդ մասին խոսել ենք) որպես տարբերակ, սկզբում Ռուսաստանի Դաշնությունից վերադառնան Թուրքիա, իսկ հետո՝ Ուկրաինայի տարածք», - ասել է Լուբինեցը:
Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկը ներկայումս քննարկվում է։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի այն դեպքում, եթե Արևմուտքի ու Ռուսաստանի միջև «մեծ գործարք» կնքվի: Քալընը ենթադրել է, որ Ռուսաստանն ուզում է նոր գործարք կնքել առաջին հերթին ԱՄՆ-ի հետ։ Նրա կարծիքով՝ իրադարձությունների այլ կերպ զարգացման դեպքում Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են ձգձգվել։