https://arm.sputniknews.ru/20230115/turqian-arajarkel-e-ir-taratsqy-vorpes-rusastani-ev-ukrainaji-mijev-mardasirakan-mijancq-53855539.html
Թուրքիան առաջարկել է իր տարածքը որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարդասիրական միջանցք
Թուրքիան առաջարկել է իր տարածքը որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարդասիրական միջանցք
Sputnik Արմենիա
Անկարայի առաջարկը ներկայումս քննարկվում է։ 15.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-15T20:42+0400
2023-01-15T20:42+0400
2023-01-15T20:42+0400
թուրքիա
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42199464_0:132:1600:1032_1920x0_80_0_0_0089732d7bf9f9aac246332112cab6e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Թուրքիան առաջարկել է իր տարածքը որպես հումանիտար միջանցք օգտագործել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դմիտրի Լուբինեցը «Ռադա» հեռուստաալիքի եթերում։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկը ներկայումս քննարկվում է։Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի այն դեպքում, եթե Արևմուտքի ու Ռուսաստանի միջև «մեծ գործարք» կնքվի: Քալընը ենթադրել է, որ Ռուսաստանն ուզում է նոր գործարք կնքել առաջին հերթին ԱՄՆ-ի հետ։ Նրա կարծիքով՝ իրադարձությունների այլ կերպ զարգացման դեպքում Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են ձգձգվել։
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42199464_0:0:1452:1089_1920x0_80_0_0_ce8f94eea514058119e77926287ebe7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ուկրաինա, ռուսաստան
թուրքիա, ուկրաինա, ռուսաստան
Թուրքիան առաջարկել է իր տարածքը որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարդասիրական միջանցք
Անկարայի առաջարկը ներկայումս քննարկվում է։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Թուրքիան առաջարկել է իր տարածքը որպես հումանիտար միջանցք օգտագործել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դմիտրի Լուբինեցը «Ռադա» հեռուստաալիքի եթերում։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքական կողմի գաղափարն այն է, որ նրանք ուզում են միջնորդ դառնալ, նրանք ուզում են օգտագործել Ռուսաստանի Դաշնության հետ հաղորդակցման իրենց ուղիները, և քաղաքացիական անձինք կամ վիրավոր զինվորականները (մենք նույնպես այդ մասին խոսել ենք) որպես տարբերակ, սկզբում Ռուսաստանի Դաշնությունից վերադառնան Թուրքիա, իսկ հետո՝ Ուկրաինայի տարածք», - ասել է Լուբինեցը:
Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկը ներկայումս քննարկվում է։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի այն դեպքում, եթե Արևմուտքի ու Ռուսաստանի միջև «մեծ գործարք» կնքվի: Քալընը ենթադրել է, որ Ռուսաստանն ուզում է նոր գործարք կնքել առաջին հերթին ԱՄՆ-ի հետ։ Նրա կարծիքով՝ իրադարձությունների այլ կերպ զարգացման դեպքում Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են ձգձգվել։