ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի հարավ-արևելքում՝ Դիարբեքիրում, ավտոմեքենայի պայթեցման հետևանքով 9 ոստիկան է վիրավորվել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի իշխանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05։10-ին։ Իշխանությունը կատարվածը որակում է որպես ահաբեկչություն։
«Ինը ոստիկան վիրավորվել է ավտոմեքենայի պայթեցման հետ կապված ահաբեկչության հետևանքով, երբ ոստիկանության աշխատակիցներին տեղափոխող զրահապատ ավտոբուսն անցնում էր դրա կողքով»,-նշված է Twitter-ում ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ոստիկանները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։