Տոյվո Կլաարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը

Նա ուրախալի է համարել փաստը, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևոր է համարել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երեկ տեղի ունեցած հանդիպումը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Ուրախալի է, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։
Հայաստանի ու Արդբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել էր հոկտեմբերի 2-ին՝ Ժնևում, իսկ եռակողմ նախորդ հանդիպումը, կրկին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի էր ունեցել սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում։