ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. 2022թ–ի ընթացքում ՀՀ մանկատների ոչ մի շրջանավարտ պետության հաշվին բնակարան չի վարձակալել։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Մանկատան շրջանավարտների համար վարձակալվող բնակարանների ծրագրով 2022թ–ին հատկացված 1 մլն 440 հազար դրամը չի ծախսվել, քանի որ 1 շրջանավարտի համար ամսական նախատեսված 30 000 դրամ գումարի չափն անիրատեսական էր, որի պատճառով որևէ բնակարան վարձակալել չի հաջողվել»,– ասաց Մկրտչյանը։
Խնդրի լուծման համար 2023թ–ին 1 բնակարանի վարձակալման ամսական վարձավճարի չափը 30 000 դրամի փոխարեն կառավարությունը սահմանել է 100 000 դրամ, որի արդյունքում այդ ծրագրի բյուջեն այս տարվա 1.4 մլն դրամից հասցվել է 12 մլն դրամի։
Նշենք, որ մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու ուղղությամբ ներկայում նախատեսված է բնակարանների գնման վկայականների տրամադրում և բնակարանների վարձակալության գումարի փոխհատուցում։
2023թ–ի համար մանկատան շրջանավարտների բնակարանների ձեռքբերման միջոցառումներ նախատեսված չեն։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` վերջին տարիներին բնակարանների հնման վկայականներ են տրվել 281 անձանց` 2019թ.-ին` 55, 2020թ.-ին` 149, 2021թ.-ին` 6 և 2022թ.-ին` 71 շրջանավարտի։