ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԱԺ պատգամավորներին, կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք պահպանել են սոլիդար վերաբերմունքն ու աջակցել են իրեն։ Այս մասին նա ասել է «Լազարևյան ակումբի» բացման ժամանակ։
«Պետդումայի պատգամավորների մեծ մասը հարգանքով են վերաբերվում Հայաստանին, բայց ոչ բոլորն են այդքան հաճախ և հրապարակավ արտահայտվում այդ մասին որքան ես, և գուցե չունենան Հայաստանի հետ կապված նման փորձ»,- ասել է Զատուլինը։
Նա ընդգծել է, որ իրեն ուղղված աջակցության խոսքերն արդեն հրապարակվել են Telegram-ի ալիքում և կոչ է արել քննարկման մասնակիցներին ռուս-հայկական հարաբերությունների մասին խոսելիս ավելի քիչ շոշափել այդ դրվագը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Կոնստանտին Զատուլինը նամակ էր ստացել ՀՀ ԱԺ–ից, որով նրան տեղեկացրել էին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է։