ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Այսօր երեկոյան Աշտարակ-Ոսկեհատ ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ անձ է մահացել, հայտնում է ԱԻՆ–ը։
Նշվում է, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 19:26-ին տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհատ-Ոսկեվազ ավտոճանապարհին մեքենա է այրվում։
Պարզվել է, որ Աշտարակ-Ոսկեհատ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Volkswagen passat»-ին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel»-ի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ։ Հիվանդանոցում ուղևորը մահացել է։