3-5 աստիճանով կտաքանա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հոկլտեմբերի 25–ի գիշերը եղել է 3-5 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +16....+18 աստիճան։