Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն

Աշուն
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` որոշ շրջաններում անձրևը կուղեկցվի ամպրոպով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Այսօր ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում անձրև է սպասվում, հնարավոր է նաև ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վ արագության։
«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով»,–ասված է հաղորդագրությունում։
Երևանում այսօր անձրև չի գա, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 18-20, գիշերը` 9-11 աստիճան տաքության սահմանում։
Եղանակը Հայաստանում
«Fly Arna»-ն սկսում է Երևան-Թբիլիսի թռիչքները