Իսպանիայում հսկայական կարկուտը սպանել է փոքրիկ երեխային և վնասվածք հասցրել 30 մարդու

Կարկուտ. Արխիվային լուսանկար
Կատալոնիայում 2002 թվականից ի վեր առաջին անգամ է նման մեծ չափերի կարկուտ տեղացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Մոտ 1.5 տարեկան աղջիկ է մահացել և ևս 30 մարդ տուժել Իսպանիայի Ժիրոնա (Կատալոնիայի ինքնավար համայնք) նահանգում տեղացած ավելի քան 10 սանտիմետրանոց կարկուտի պատճառով։ Այս մասին հայտնել է Razón թերթը` հղում անելով տեղի իշխանություններին։
Պարբերականը գրում է, որ տուժածներից մի քանիսը կապտուկներ են ստացել, մյուսներին ստիպված են եղել կարեր դնել ստացած վնասվածքների պատճառով։
Վթարային ծառայության տվյալներով` ուժեղ կարկուտը վնաս է հասցրել նաև մի շարք տրանսպորտային միջոցների, վնասել տանիքներ և փողոցային գույք։
Տարածաշրջանային օդերևութաբանական ծառայությունը հայտնում է, որ Կատալոնիայում 2002 թվականից ի վեր առաջին անգամ է նման մեծ չափերի կարկուտ տեղացել։