Հայտնի սաուդցի դիվանագետը մահացել է Եգիպտոսում հենց ելույթի ժամանակ

Սաուդյան դիվանագետին չի հաջողվել փրկել, մահվան պատճառը հայտնի չէ։
Sputnik
Հայտնի սաուդցի դիվանագետ Մոհամեդ Ալ Քահթանին մահացել է Եգիպտոսում ընթացող արաբա-աֆրիկյան խորհրդաժողովում հենց իր ելույթի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է տեղական tahiamasr.com լրատվական հարթակը։
Ամբիոնի մոտ կանգած, կեղծ արտադրանքի դեմ պայքարի մասին ելույթի ժամանակ նա անսպասելիորեն ուշագնաց է եղել։
Սաուդյան դիվանագետին չի հաջողվել փրկել, մահվան պատճառը հայտնի չէ։
Կահիրեի Սահմանապահի տանը տեղի ունեցած արաբա-աֆրիկյան համաժողովում դեսպան Մոհամմեդ Ալ Քահթանիի վերջին խոսքն էր. «Ոչ մեկի համար ոչ մի դիրք և ոչ մի արժեք չկա, բացի նրանցից, ովքեր հանդիպել են իրենց Տիրոջը առողջ սրտով»: