«Բագաժում եմ պահել»․ շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանի կատակը ծիծաղեցրեց Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանն օդանավակայանում դիմավորում է շախմատիստներին
Բացի շախմատի հավաքականի արծաթե մեդալից, շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է նաև իր «անձնական» արծաթե մեդալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը մյուս շախմատիստների հետ մոտեցավ «Զվարթնոց» օդանավակայանում իրենց թիմին դիմավորող ՀՀ շախմատի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
Գրկախառնվելուց հետո շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, տեսնելով Ռոբերտի վզին գցած մեկ արծաթե մեդալը, հարցրեց՝ բա երկրո՞րդ մեդալդ որտեղ է։
«Երկրորդը բագաժում եմ պահել», - ասաց Ռոբերտը, ինչը ծիծաղեցրեց նախագահ Սերժ Սարգսյանին։
Բացի շախմատի հավաքականի արծաթե մեդալից, շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է նաև իր «անձնական» արծաթե մեդալը․ Հովհաննիսյանը երկրորդ տեղն է գրավել չորրորդ տախտակ խաղացող շախմատիստների միջև։
Հիշեցնենք՝ Հնդկաստանում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց՝ դառնալով արծաթե մեդալակիր, իսկ կանանց հավաքականը 16 միավորով 12-րդ տեղը զբաղեցրեց:
«Տղաները գերազանցեցին իրենց էլ, մրցակիցներին էլ»․ Սերժ Սարգսյանը «Զվարթնոցում» է