Հելսինկիում ապամոնտաժել են Ֆինլանդիային նվիրած ԽՍՀՄ-ի «Խաղաղություն ամբողջ աշխարհում» հուշարձանը։
Հուշարձանը տեղափոխել են նավով և պատրաստվում են փոխանցել Ֆինլանդիայի մայրաքաղաքի գեղարվեստական թանգարանին, որն էլ կորոշի, թե ինչ կանի դրա հետ։
Այս քանդակը Հելսինկին նվիրել էր Մոսկվան 1990 թվականին՝ Բեռլինի պատի փլուզումից երկու ամիս անց։ Այն պատկերում է մարդկանց տարբեր մայրցամաքներում, որոնք վեր պահած ձեռքերում ճյուղերով երկրագունդ են պատկերել։ Ֆինլանդիան ի պատասխան Ռուսաստանին էր փոխանցել «Աշխարհի երեխաները» հուշարձանը, որը տեղադրվել է Մոսկվայի Լենինգրադի մայրուղու Բարեկամության այգում:
Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Էստոնիայի կառավարությունը որոշել է երկրի տարածքում հնարավորինս արագ ապամոնտաժել խորհրդային ժամանակների բոլոր հուշարձանները: