ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Թաիլանդի Չոնբուրի նահանգի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 13 մարդ Է մահացել, ևս 40-ը` տուժել:
Նախնական տվյալով՝ մահացածների թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան։
Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ, բայց ականատեսների խոսքով` դիջեյի վահանակի մոտից պայթյունանման ձայներ են հնչել, որից հետո կայծերն ընկել են մեկուսացնող փրփուրի վրա, և կրակն արագ տարածվել է շենքում։
Ոստիկանության գնդապետ Վուտիպոնգ Սոմջայը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է գիշերը` ժամը 01։00-ին, «Mountain B» ակումբում: