ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Մարիուպոլի «Ազովստալ» ձեռնարկությունը, ամենայն հավանականությամբ, տեխնոպարկ կդառնա, այնտեղի աշխատատեղերը կպահպանվեն։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը։
«Մենք չենք նախատեսում հին տեխնոլոգիաները վերականգնել։ Բայց անպայման այնտեղ կբացենք աշխատատեղեր, որոնք կերակրելու են քաղաքը։ Ամենայն հավանականությամբ, դա կլինի տեխնոպարկ՝ բարեկարգման տարրերով։ Հիմա մենք լրամշակում ենք դա», - ասել է Խուսուլինը ՌԲԿ-ին տված հարցազրույցում։
Ռուսաստանի փոխվարչապետը նաև հայտնել է, որ Մարիուպոլի առաջին բնակելի տներն ու հիվանդանոցները շահագործման կհանձնվեն արդեն սեպտեմբերին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 159-րդ օրը։