Տասը տարում Երևանի կենտրոնում 18 մշակութային հուշարձան է քանդվել․ քրգործ է հարուցվել

Հյուսիսային պողոտա
Ըստ դատախազության` անշարժ հուշարձաններ են ոչնչացվել Պուշկինի, Արամի, Աբովյան, Թումանյան, Տերյան, Հին Երևանցու փողոցների տարբեր հասցեներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. 2000-2010 թվականներին Երևանի քաղաքապետարանի և մշակույթի նախարարության անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով Երևանի Հյուսիսային պողոտայի և Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում ամբողջությամբ քանդվել է 18 մշակութային հուշարձան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ըստ հաղորդագրության՝ 18 անշարժ հուշարձան է ոչնչացվել Պուշկինի, Արամի, Աբովյան, Թումանյան, Տերյան, Հին Երևանցու փողոցների տարբեր հասցեներում: Կառուցապատման գոտում գտնվող հուշարձաններից պահպանվել է միայն Պուշկին փ. 25 հասցեում գտնվողը, այն էլ՝ մասնակի։

Գավառի մանկատան այգու տարածքում սրճարան կառուցելու դեպքով քրգործ է հարուցվել
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական նախկին օրենսգրքով նախատեսված 315-րդ հոդվածով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մաս, այսինքն` պաշտոնեական անփութություն), ինչպես նաև նույն նախկին օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մաս, այսինքն՝ պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը)։ Ուսումնասիրության արդյունքները հանցագործության կատարման մասին հաղորդմամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
ՃՈ պետի նախկին տեղակալը ռուսական ընկերության դեմ գործելով` պետությանը 67 մլն-ի վնաս է տվել