Մոսկվայում հայ գործարարի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է. տեսանյութ, լուսանկարներ

Ըստ Մոսկվայի քննչական մարմինների, տղամարդն ավելի վաղ խոստովանել է հանցանքը, նույն աղբյուրի պնդմամբ՝ նրան ճանաչել են նաև վկաները:
Sputnik
Մոսկվայի Կոմսոմոլսկի պողոտայում հայ գործարարի սպանության մեջ մեղադրվողը ձերբակալվել է 2 ամսով, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Համապատասխան որոշումը Խամովնիչյան շրջանային դատարանը կայացրել է Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի դատախազության մասնակցությամբ:
1 / 3

Իրավապահների փոխանցմամբ, Մոսկվայում հայ գործարարի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է։

2 / 3

Իրավապահների փոխանցմամբ, Մոսկվայում հայ գործարարի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է։

3 / 3

Իրավապահների փոխանցմամբ, Մոսկվայում հայ գործարարի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է։

Ավելի վաղ Մոսկվայի իրավապահները հաղորդել են՝ 24-ամյա տղամարդը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, ըստ նույն աղբյուրի, նրան ճանաչել են նաև վկաները, և ցուցմունքների ստուգման ընթացքում նա մանրամասն ցույց է տվել, թե ինչպես է կատարել հանցագործությունը։
Հիշեցնենք` Մոսկվայի դատախազության հաղորդմամբ, հունիսի 2-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում` «Սեյջի» ռեստորանի հարևանությամբ, հայտնաբերվել է 62-ամյա հայ գործարար Հովհաննես Քամարյանի դին` հրազենային վնասվածքներով։
Նույն աղբյուրները փոխանցել էին, որ Հովհաննես Քամարյանի սպանության կասկածյալը ՀՀ քաղաքացի է, 24-ամյա Հայրիկ Երվանդյանը։
Baza Telegram ալիքն իր հերթին գրել է, որ Մոսկվայի կենտրոնում գնդակահարված 62-ամյա հայ գործարարը հետախուզման մեջ էր Հայաստանի տարածքում սպանության փորձ կատարելու համար։
Ըստ աղբյուրի` 2021-ին Քամարյանը 500 հազար դոլարով պատվիրել է սպանել «օրենքով գող» Ռաֆիկ Մադոյանին։ Սպանությունը կանխվել է, իսկ Քամարյանը փախել է Հայաստանից։
Մոսկվայի ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Հովհաննես Քամարյանի սպանության փաստով։