Նիգերիայի եկեղեցիներից մեկում հրմշտոցից 31 մարդ է մահացել, մեծ մասը՝ երեխաներ

Դեպքը տեղի է ունեցել Պորտ-Հարքորթ քաղաքում, որտեղ եկեղեցիներից մեկը նվիրատվության միջոցառում էր կազմակերպել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Նիգերիայում երեկ եկեղեցում հրմշտոցի հետևանքով ավելի քան 30 մարդ է մահացել, տեղեկությունը հայտնում է CNN-ը։
Դեպքը տեղի է ունեցել Պորտ-Հարքորթ քաղաքում, որտեղ եկեղեցիներից մեկը նվիրատվության միջոցառում էր կազմակերպել։ Հենց նվերները բաժանելիս էլ հրմշտոց է առաջացել։
Նշվում է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են։
Նահանգի ոստիկանության մամուլի քարտուղար Գրեյս Վոյենգիկուրո Իրինգե-Կոկոյի խոսքով՝ միջոցառումը դեռ չէր սկսվել, դռներն էլ դեռ փակ էին, բայց մարդիկ իրար հրմշտելով ներս են մտել։
Նրա խոսքով՝ 31 մարդ մահացել է, իսկ 7-ը հոսպիտալացվել է: