Չարենցավանում 32-ամյա տղամարդը հրացանից կրակել է 20-ամյա կնոջ վրա

Ըստ ոստիկանության, երիտասարդը ներկայացել է Չարենցավանի բաժին, տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հրացանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Չարենցավանում 32-ամյա երիտասարդը իրեն ամրակցված «GAMO» հրացանից կրակել է 20-ամյա կնոջ ուղղությամբ՝ պատճառելով վնասվածք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նշվում է, որ երեկ ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ «Չարենցավան» բժշկական կենտրոնում վիճաբանություն է, և հայհոյանք է հնչում: Հիվանդանոց մեկնած ոստիկանությունը պարզել է, որ ժամը 06.30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Եսայան և Շահումյան փողոցների խաչմերուկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդը կրակել է կնոջ ուղղությամբ:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ երիտասարդը ներկայացել է Չարենցավանի բաժին, տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հրացանը:
Նախապատրաստվում են նյութեր: