https://arm.sputniknews.ru/20220524/charencavanum-32-amja-tghamardy-hracanic-krakel-e-20-amja-knvoj-vra-42393876.html
Չարենցավանում 32-ամյա տղամարդը հրացանից կրակել է 20-ամյա կնոջ վրա
Չարենցավանում 32-ամյա տղամարդը հրացանից կրակել է 20-ամյա կնոջ վրա
Sputnik Արմենիա
Ըստ ոստիկանության, երիտասարդը ներկայացել է Չարենցավանի բաժին, տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հրացանը: 24.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-24T12:49+0400
2022-05-24T12:49+0400
2022-05-24T13:10+0400
կրակոց
չարենցավան
https://cdn.am.sputniknews.ru/img/1522/30/15223068_0:84:1601:984_1920x0_80_0_0_279726b67e8fe49c737fd0e6a5d05c1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Չարենցավանում 32-ամյա երիտասարդը իրեն ամրակցված «GAMO» հրացանից կրակել է 20-ամյա կնոջ ուղղությամբ՝ պատճառելով վնասվածք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։Նշվում է, որ երեկ ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ «Չարենցավան» բժշկական կենտրոնում վիճաբանություն է, և հայհոյանք է հնչում: Հիվանդանոց մեկնած ոստիկանությունը պարզել է, որ ժամը 06.30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Եսայան և Շահումյան փողոցների խաչմերուկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդը կրակել է կնոջ ուղղությամբ: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ երիտասարդը ներկայացել է Չարենցավանի բաժին, տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հրացանը:Նախապատրաստվում են նյութեր:
չարենցավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1522/30/15223068_88:0:1511:1067_1920x0_80_0_0_eae10d08e971f4006908d61e4fb9a421.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրակոց, չարենցավան
Չարենցավանում 32-ամյա տղամարդը հրացանից կրակել է 20-ամյա կնոջ վրա
12:49 24.05.2022 (Թարմացված է: 13:10 24.05.2022) Ըստ ոստիկանության, երիտասարդը ներկայացել է Չարենցավանի բաժին, տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հրացանը:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Չարենցավանում 32-ամյա երիտասարդը իրեն ամրակցված «GAMO» հրացանից կրակել է 20-ամյա կնոջ ուղղությամբ՝ պատճառելով վնասվածք: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանությունը։
Նշվում է, որ երեկ ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ «Չարենցավան» բժշկական կենտրոնում վիճաբանություն է, և հայհոյանք է հնչում: Հիվանդանոց մեկնած ոստիկանությունը պարզել է, որ ժամը 06.30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Եսայան և Շահումյան փողոցների խաչմերուկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդը կրակել է կնոջ ուղղությամբ:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ երիտասարդը ներկայացել է Չարենցավանի բաժին, տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հրացանը:
Նախապատրաստվում են նյութեր: