ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Անհայտ անձինք գիշերը փորձել են այրվող խառնուրդով հրկիզել Տիրասպոլի նավթաբազան ու զինկոմիսարիատը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով հանրապետության ՆԳՆ մամուլի կենտրոնին։
Նշվում է, որ առավոտյան ժամը 4.15-ի սահմաններում ձեռնարկություններից մեկի նավթաբազայի մոտ կանգ է առել մի ավտոմեքենա, որից դուրս է եկել անհայտ անձը, հրկիզող խառնուրդ է նետել օբյեկտի ուղղությամբ ու դիմել փախուստի: Այրվող խոտն արագ հանգցրել են։
Մոտ կես ժամ անց Հանրապետական զինկոմիսարիատի շենքի վրա նետվել են այրվող խառնուրդի երկու շիշ։ Դրանցից մեկը թռել է դեպի մայթ, երկրորդը մնացել է պատուհանի ճաղավանդակում։ Բռնկումը օպերատիվ կերպով վերացվել է անվտանգության աշխատակիցների կողմից։
Երկու օբյեկտներում էլ ավերածություններ ու տուժածներ չկան։
Հայտնի է դարձել, որ ավտոմեքենան, որով տեղաշարժվում էին անհայտ անձինք, օտարերկրյա համարներ է ունեցել։
«Որս» ծրագիր է սկսվել, ավտոմեքենայի գտնվելու վայրի պարզմանն ուղղված միջոցառումներ են իրականացվում։