https://arm.sputniknews.ru/20220513/anhajt-andzinq-pvordzel-en-hrkizel-tiraspvoli-navtabazan-u-zinkvomisariaty-41991872.html
Անհայտ անձինք փորձել են հրկիզել Տիրասպոլի նավթաբազան ու զինկոմիսարիատը
Անհայտ անձինք փորձել են հրկիզել Տիրասպոլի նավթաբազան ու զինկոմիսարիատը
Sputnik Արմենիա
Հրկիզման փորձի հետևանքով ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան։ 13.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-13T09:30+0400
2022-05-13T09:30+0400
2022-05-13T09:56+0400
նավթ
հրդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41311353_0:512:2731:2048_1920x0_80_0_0_9b29a3d99201f33e3739ba9cb6ef741e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Անհայտ անձինք գիշերը փորձել են այրվող խառնուրդով հրկիզել Տիրասպոլի նավթաբազան ու զինկոմիսարիատը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով հանրապետության ՆԳՆ մամուլի կենտրոնին։Նշվում է, որ առավոտյան ժամը 4.15-ի սահմաններում ձեռնարկություններից մեկի նավթաբազայի մոտ կանգ է առել մի ավտոմեքենա, որից դուրս է եկել անհայտ անձը, հրկիզող խառնուրդ է նետել օբյեկտի ուղղությամբ ու դիմել փախուստի: Այրվող խոտն արագ հանգցրել են։Մոտ կես ժամ անց Հանրապետական զինկոմիսարիատի շենքի վրա նետվել են այրվող խառնուրդի երկու շիշ։ Դրանցից մեկը թռել է դեպի մայթ, երկրորդը մնացել է պատուհանի ճաղավանդակում։ Բռնկումը օպերատիվ կերպով վերացվել է անվտանգության աշխատակիցների կողմից։Ղազախստանում ավազակախմբերը հարձակվում են բժիշկների վրա, ավելի քան 10 բուժաշխատող է տուժելԵրկու օբյեկտներում էլ ավերածություններ ու տուժածներ չկան։Հայտնի է դարձել, որ ավտոմեքենան, որով տեղաշարժվում էին անհայտ անձինք, օտարերկրյա համարներ է ունեցել։«Որս» ծրագիր է սկսվել, ավտոմեքենայի գտնվելու վայրի պարզմանն ուղղված միջոցառումներ են իրականացվում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41311353_0:0:2731:2048_1920x0_80_0_0_8f9a718f79547c51cf2ae01d6cf8036b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նավթ, հրդեհ
Անհայտ անձինք փորձել են հրկիզել Տիրասպոլի նավթաբազան ու զինկոմիսարիատը
09:30 13.05.2022 (Թարմացված է: 09:56 13.05.2022) Հրկիզման փորձի հետևանքով ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Անհայտ անձինք գիշերը փորձել են այրվող խառնուրդով հրկիզել Տիրասպոլի նավթաբազան ու զինկոմիսարիատը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին, հղում անելով հանրապետության ՆԳՆ մամուլի կենտրոնին։
Նշվում է, որ առավոտյան ժամը 4.15-ի սահմաններում ձեռնարկություններից մեկի նավթաբազայի մոտ կանգ է առել մի ավտոմեքենա, որից դուրս է եկել անհայտ անձը, հրկիզող խառնուրդ է նետել օբյեկտի ուղղությամբ ու դիմել փախուստի: Այրվող խոտն արագ հանգցրել են։
Մոտ կես ժամ անց Հանրապետական զինկոմիսարիատի շենքի վրա նետվել են այրվող խառնուրդի երկու շիշ։ Դրանցից մեկը թռել է դեպի մայթ, երկրորդը մնացել է պատուհանի ճաղավանդակում։ Բռնկումը օպերատիվ կերպով վերացվել է անվտանգության աշխատակիցների կողմից։
Երկու օբյեկտներում էլ ավերածություններ ու տուժածներ չկան։
Հայտնի է դարձել, որ ավտոմեքենան, որով տեղաշարժվում էին անհայտ անձինք, օտարերկրյա համարներ է ունեցել։
«Որս» ծրագիր է սկսվել, ավտոմեքենայի գտնվելու վայրի պարզմանն ուղղված միջոցառումներ են իրականացվում։