ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Սլովենիայի «Մելամին» քիմիական ձեռնարկությունում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել, տուժել է 10 մարդ։ Տեղեկությունը հայտնում է Սլովենիայի արտակարգ իրավիճակների վարչությունը:
Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով 09։00-ին։ Քաղաքացիներին հորդորել են փողոց դուրս չգալ։
Հետևանքները վերացնելու համար աշխատում են հրշեջները, բժշկական բրիգադներն ու ուղղաթիռային ստորաբաժանումը:
Տուժածներից մեկը լուրջ այրվածքներ է ստացել։